Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ապավինում է իրավապահ մարմիններին

Ապավինում է իրավապահ մարմիններին
03.05.2013 | 14:05

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը միակն էր, որը ԱԺ ճեպազրույցների սկզբում շնորհավորեց լրագրողներին մամուլի ազատության օրվա առթիվ:
Նա իր տարակուսանքը հայտնեց այն քաղաքական ուժերի առնչությամբ, որոնք այսօր պայքարում են Անդրանիկ Մարգարյանի շիրիմի դեմ: Չմասնավորեցրեց, իհարկե, թե ովքեր են նրանք:
Լրագրողների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հարցին ի պատասխան, նա նշեց, որ քաղաքապետն իր ունեցվածքը հայտարարագրել է ազնվորեն: Նա խորհուրդ տվեց հետաքննություն իրականացնել և հաշվել այն անձանց ունեցվածքը, որոնք չեն հայտարարագրել, նաև հիշեցրեց, որ ՀԱԿ-ն այդ հարցով դիմել է իրավապահ մարմիններին, և նրանք էլ կտան իրենց գնահատականը:
Հարցին, թե ինչու է Տարոն Մարգարյանը խուսափում հրապարակային բանավեճերից, Հովհաննես Սահակյանն ասաց, որ քաղաքապետն ինքն է որոշում` ինչպես անցկացնել իր քարոզարշավը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ